Այս տարվա հունվարի 1-ից ապրիլի 20-ը ունեցել ենք 1 միլիարդ դոլարով ավելի առևտրաշրջանառություն. Փաշինյան

Այս տարվա հունվարի 1-ից ապրիլի 20-ը ունեցել ենք 1 միլիարդ դոլարով ավելի առևտրաշրջանառություն. Փաշինյան

2022-ի 4 ամսվա դրությամբ պետական եկամուտների հարկային հավաքագրումների պլանը գերակատարել ենք 30 միլիարդ դրամով: Այս մասին Կառավարության նիստի ընթացքում հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Տեղյակ եք, որ հրապարակվել է առաջին 3 ամիսների տնտեսական ակտիվության ցուցանիշը, և մենք 9.6 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշում ենք: Պետք է շատ լուրջ ջանքեր գործադրենք, որ մեր նախանշած տնտեսական աճը կարողանանք ապահովել:

Այս տարվա ընթացքում հունվարի 1-ից ապրիլի 20-ը ունեցել ենք 1 միլիարդ դոլարով ավելի առևտրաշրջանառություն, քան 2021 թվականի նույն ժամանակահատվածում էր: Իհարկե, այստեղ որոշակի դեր ունի գնաճը, բայց մեր բոլոր վերլուծությունները ցույց են տալիս, որ գնաճի դերն այդ ամբողջի մեջ կարող է լինել 15-20 տոկոս»,- ասաց Փաշինյանը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում