Քաղաքագետը Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի բանակցություններն Ուկրաինայի համար անարդյունավետ է անվանել

Քաղաքագետը Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի բանակցություններն Ուկրաինայի համար անարդյունավետ է անվանել

Ուկրաինական «Երրորդ սեկտոր» վերլուծական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Անդրեյ Զոլոտարևը Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև բանակցություններն անարդյունավետ է անվանել Ուկրաինայի համար։ Նրա խոսքերը մեջբերում է ՏԱՍՍ-ը։

Զոլոտարևի խոսքով՝ Ուկրաինան դաշինքին միանալու երաշխիքներ չի ստացել։ «Խոստումները, որ Ուկրաինան մի օր ապրելու է ՆԱՏՕ-ում, նման են «կամ շահը կմեռնի, կամ էշը կսատկի» արտահայտությունը»,- ասել է քաղաքագետը։ Նա նշել է, որ Դոնբասում իրավիճակի խաղաղ կարգավորման հարցը մտել է փակուղի, և ՆԱՏՕ-ի հստակ դիրքորոշումը ժամանակի հետ խաղալն է։ «Սա հակասում է Ռուսաստանի դիրքորոշմանը, որը հայտարարել է, որ մտադիր չէ բարձրացնել այդ հարցը»,- հավելել է նա։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում