Ինչու է Իշխան Սաղաթելյանը հրավիրվել քննչական կոմիտե. ՔԿ-ն պարզաբանում է ներկայացրել
Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեն պարզաբանում է ներկայացրել ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանին Կոմիտե հրավիրելու վերաբերյալ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Քննչական կոմիտեն հաղորդագրություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև.
«2020թ. դեկտեմբերի 22-ին Հայաստանի Հանրապետության հրապարակում կազմակերպված հանրահավաքի ընթացքում ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմնի ներկայացուցիչ Ւշխան Սաղաթելյանի կողմից ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների նկատմամբ բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով նրանց լիազորություններից բխող որևէ գործողություն կատարել կամ չկատարել պարտադրելու առերևույթ հատկանիշներ պարունակող հայտարարությունների փաստով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 301.1-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշներով քրեական գործ հարուցելու առիթի օրինականությունը և հիմքերի բավարար լինելն ստուգելու անհրաժեշտությամբ պայմանավորված նախապատրաստվում են նյութեր, որի շրջանակներում բացատրություն տալու նպատակով վերջինս 2020թ. դեկտեմբերի 23-ին հրավիրվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժին և բացատրություն տվել դեպքի հանգամանքների շուրջ»:
Կարծիքներ