Գագիկ Ջհանգիրյանը կարող է պաշտոն ստանալ. «Իմ քայլը» խմբակցությունում ընտրությունը կանգ է առել նրա վրա. armtimes.com

Գագիկ Ջհանգիրյանը կարող է պաշտոն ստանալ. «Իմ քայլը» խմբակցությունում ընտրությունը կանգ է առել նրա վրա. armtimes.com

ՀԺ-ի ունեցած տեղեկություններով՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը արդեն բավական երկար ժամանակ է՝ քննարկում է Բարձրագույն դատական խորհրդի անդամի թափուր պաշտոնը լրացնելու թեկնածություններ: 

Խմբակցությունում կարծես թե արդեն եկել են ընդհանուր որոշման, որ այդ պաշտոնում պետք է առաջադրել ՀՀ նախկին զինդատախազ, ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանի թեկնածությունը: 

Իրավաբանական գիտությունների թեկնածու, 65-ամյա Գագիկ Ջհանգիրյանը 2012 թվականին Հայ ազգային կոնգրես կուսակցությունների դաշինքի համամասնական ցուցակով նաեւ ԱԺ պատգամավոր է եղել: 

«Իմ քայլը» խմբակցությունում, իհարկե, հասկանում են, որ ԲԴԽ անդամի պաշտոնում նրա առաջադրման որոշումը միանշանակ չի ընդունվելու հանրության մի հատվածի կողմից, սակայն որոշել են առաջնությունը այս պարագայում տալ մասնագիտական հմտություններին:

Մեր տեղեկություններով, հունվարի 13-ին խմբակցությունը նախատեսում է ԱԺ-ում հանդիպում ունենալ Ջհանգիրյանի հետ, որից հետո նրա թեկնածությունը առաջադրելու մասով վերջնական որոշում կկայացվի: 

 

:Մանրամասները՝ armtimes.com-ում:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում