Բելգիայի ոստիկանությունը թմրավաճառականների խոշոր ցանց է չեզոքացրել
Բելգիայի ոստիկանությունը թմրամաֆիայի դեմ լայնամասշտաբ օպերացիայի արդյունքում մարտի 9-ին առգրավել է ավելի քան 17 տոննա կոկաին և ձերբակալել 48 մարդու։ Այս մասին հայտնում է TASS-ը՝ հղում անելով դաշնային դատախազ Ֆրեդերիկ Վան Լյովին, ով Բրյուսելում հանդես է եկել մամուլի ասուլիսով։
Գործողությանը մասնակցել է 1500 ոստիկան, իրականացվել է 200 խուզարկություն։ Ձերբակալվածներին առաջիկայում մեղադրանք կառաջադրվի։
Բացի թմրանյութի խմբաքանակից, առգրավվել է նաև 12 միավոր հրազեն, ոստիկանական հանդերձանք, GPS փարոսիկներով բեռնարկղեր և 1․2մլն եվրո։
Դատախազի խոսքով՝ այդ օպերացիան խոշորագույններից մեկն է Բելգիայի պատմության մեջ։ Օպերացիայի նպատակն էր չեզոքացնել Sky ECC միջազգային հանցավոր ցանցը, որը զբաղվում է թմրանյութերի մաքսանենգությամբ։ Նշվում է, որ հետաքննությունը տևել է 2 տարի։
Կարծիքներ