Ստոկհոլմում հանդիպել են Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարները

Ստոկհոլմում հանդիպել են Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարները

ԵԱՀԿ նախարարական 28-րդ համաժողովի շրջանակում, Ստոկհոլմում, հանդիպել են  Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը և Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ, հայտնում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Երկու երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարները   հստակեցրել են իրենց  դիրքորոշումները երկկողմ առանցքային հարցերի շուրջ, ինչպես նաև քննարկել  են տարածաշրջանային խնդիրներում երկու երկրների ջանքերի մեկտեղումը, ներառյալ՝ իրադրության կայունացումը Հարավային Կովկասում:

Քննարկվել է նաև բոսնիական կարգավորմանն աջակցելու նպատակով համատեղ քայլերի հնարավորությունը։ Կողմերը մտքեր են փոխանակել Սիրիային, Լիբիային, Ուկրաինային առնչվող  հարցերը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում