Բլինքենն ու Չավուշօղլուն քննարկել են հայ-թուրքական հարաբերությունների թեման
![Բլինքենն ու Չավուշօղլուն քննարկել են հայ-թուրքական հարաբերությունների թեման](https://freenews.am/uploads/images/image_750x_61d3ec2885d13.jpg)
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում անդրադարձել են հայ-թուրքական հարաբերություններին: ԱՄՆ պետքարտուղարության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ Բլինքենն ու Չավուշօղլուն, ի թիվս այլ հարցերի, քննարկել են Հայաստանի հետ հարաբերութունների կարգավորման գործընթացը քննարկելու համար Թուրքիայի կողմից հատուկ ներկայացուցչի նշանակումը:
Նշվում է, որ երկու երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարները քննարկել են երկկողմ համագործակցությունը խորացնելու հնարավորությունները, ինչպես նաև՝ որպես ՆԱՏՕ-ի դաշնակիցներ, փոխադարձ մտահոգություն ներկայացնող հարցեր:
Կարծիքներ