Մեծ Բրիտանիան մեղադրել է Իրանին՝ Արաբական ծովում Mercer Street նավի վրա հարձակվելու մեջ
Լոնդոնը եկել է այն եզրահանգման, որ Արաբական ծովում ճապոնական Mercer Street նավի վրա իրականացված հարձակման ետում Իրանն է կանգնած, ինչի հետևանքով անձնակազմի երկու անդամ է մահացել, այդ թվում՝ Մեծ Բրիտանիայի քաղաքացի,- գրում է РИА Новости-ին։
«Կարծում ենք, որ դա միջազգային իրավունքի նորմերի նպատակաուղղված և ակնհայտ խախտում է Իրանի կողմից: Միացյալ Թագավորության իրականացրած գնահատման արդյունքում եզրակացություն է արվել, որ Իրանը հուլիսի 29-ին բարձր ճշգրտությամբ հարձակում է իրականացրել Mercer Street-ի վրա Օմանի ծոցի ափամերձ միջազգային ջրերում՝ կիրառելով մեկ կամ ավելի անօդաչու թռչող սարք»,- ասված է հայտարարության մեջ։
Կարծիքներ