Պեսկովը մեկնաբանել է Փաշինյան-Պուտին-Ալիև հնարավոր հանդիպման մասին լուրը
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով Մոսկվայում Հայաստանի վարչապետի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա բանակցությունների մասին տեղեկությունները, նշել է, որ եթե նման պայմանավորվածություն ձեռք բերվի, Կրեմլից ժամանակին կտեղեկացնեն, փոխանցում է РИА Новости-ն։
Ավելի վաղ գործակալությունը, վկայակոչելով իր աղբյուրները, հայտնել էր, որ նոյեմբերի առաջին տասնօրյակին նախատեսվում է Մոսկվայում անցկացնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՌԴ և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի հանդիպում:
Ըստ աղբյուրի՝ հանդիպմանը պետք է ստորագրվեն եռակողմ հայտարարություններ, որոնցից մեկը վերաբերում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման գործընթացին, մյուսը՝ տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակմանը:
Կարծիքներ