Ադրբեջանի և Իրանի միջև հարաբերությունների զարգացումը կարևոր է. Փեզեշքիանն ընդունել է Շահին Մուստաֆաևին

Ադրբեջանի և Իրանի միջև հարաբերությունների զարգացումը կարևոր է. Փեզեշքիանն ընդունել է Շահին Մուստաֆաևին

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանն ընդունել է Թեհրան այցելած ադրբեջանական պատվիրակությանը՝ փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի գլխավորությամբ:

Խոսելով երկու երկրների պատմամշակութային կապերի մասին՝ Պեզեշքիանն ընդգծել է Ադրբեջանի և Իրանի միջև հարաբերությունների զարգացման կարևորությունը։

Շահին Մուստաֆաևն իր հերթին հայտարարել է Իրանի Իսլամական Հանրապետության հետ կապերն ընդլայնելու Ադրբեջանի  պատրաստակամության մասին և հույս հայտնել, որ հաջորդ ամիս Բաքվում կայանալիք COP29 միջոցառմանը Իրանի նախագահը կմասնակցի։

Հանդիպմանը քննարկվել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում