Բարսելոնան եւ դրան հարակից Իսպանիայի հյուսիս-արեւելքը կրկին փակվելու համար
Բարսելոնան եւ հարակից Իսպանիայի հյուսիս-արեւելքը կրկին փակվում են կորոնավիրուսի «դելտա» տարբերակի անվերահսկելի ալիքը զսպելու համար, հաղորդել է AP-ն:
Միջոցառումների շրջանակներում կվերականգնվի գիշերային պարետային ժամը, որը կանդրադառնա ավելի քան 5.000 բնակիչ ունեցող քաղաքների վրա, որտեղ 14 օրվա ընթացքում 100.000 բնակչի հաշվով գերազանցվել է վարակածության 400 դեպքի ցուցանիշը:
Ավելի վարակիչ «դելտա» շտամը շատ երկրներում կրկին դառնում է վարակի տարածման պատճառ: Կատալոնիան կրկնակի գերազանցում է Իսպանիայի միջին ցուցանիշը եւ Եվրոպայում ամենից շատ տուժած շրջանների թվում է՝ 14-օրյա ժամանակահատվածում 100.000 բնակչի հաշվով վարակի ավելի քան 1000 դեպքով:
Կարծիքներ