Հարուցվել է քրեական գործ՝ կացինով մահափորձ կատարելու առթիվ․ Գոռ Աբրահամյան
Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյբուքյան իր էջում գրել է․ «Սոցիալական ցանցերում ակտիվորեն տարածվում էր մի տեսանյութ, որում երևում էր, թե ինչպես է մի քաղաքացի կացինով հարձակվում ավտոմեքենայից դուրս եկած և իրեն մոտեցող մեկ այլ քաղաքացու վրա։ Դեպքը տեղի է ունեցել Գյումրիում։ Նախապատրաստված նյութերի հիման վրա դեպքի առթիվ 26.08.2021թ. հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։ Օգոստոսի 27-ի գիշերը, Շիրակի մարզի դատախազի հանձնարարությամբ, առերևույթ սպանության փորձ կատարելու կասկածանքով վերոնշյալ անձը՝ 1983թ. ծնված, Գյումրի քաղաքի բնակիչ Հ.Ա. -ն, ձերբակալվել է։
Կարծիքներ