Քննարկվել են ԵԱՏՄ գազի ընդհանուր շուկայի՝ Հայաստանի դիրքորոշման հետ կապված հարցեր

Քննարկվել են ԵԱՏՄ գազի ընդհանուր շուկայի՝ Հայաստանի դիրքորոշման հետ կապված հարցեր

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այսօր ընդունել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի էներգետիկայի և ենթակառուցվածքի հարցերով նախարար Տեմիրբեկ Ասանբեկովի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին տեղեկացնում է նախարարության ֆեյսբուքյան էջը:


Նախարարը ողջունել է հյուրերին և կարևորել ընթացիկ հարցերը քննարկելու ընձեռված հնարավորությունը։ Հանդիպման ժամանակ քննարկվել են տրանսպորտի ոլորտի հետ կապված հարցեր։ Երկուստեք ընդգծվել է, որ աշխատանքները տարվում են հստակ ժամկետներում։ Խոսվել է երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ խնդրահարույց հարցերի մասին։

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև ԵԱՏՄ գազի ընդհանուր շուկայի՝ Հայաստանի դիրքորոշման հետ կապված հարցեր։ Հանդիպման ավարտին Տեմիրբեկ Ասանբեկովը պատվոգրեր է հանձնել նախարարի տեղակալներ Արմեն Սիմոնյանին և Հակոբ Վարդանյանին Եվրասիական ինտեգրման գաղափարի հանրայնացման գործում նշանակալի ավանդի, եվրասիական ինտեգրման զարգացման գործում ակտիվ համագործակցության, միջազգային պայմանագրերի նախագծերի մշակման մասնակցության հարցում ունեցած ներդրման համար։


Շնորհակալագիր է հանձնվել նաև ՏԿԵՆ ավտոմոբիլային տրանսպորտի քաղաքականության, լիցենզավորման և թույլտվությունների վարչության աշխատակից Վարդուհի Չախալյանին։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում