Բռնության են ենթարկվել «Մուրացան» ԲԿ-ի անվտանգության աշխատակիցն ու բժշկուհին

Բռնության են ենթարկվել «Մուրացան» ԲԿ-ի անվտանգության աշխատակիցն ու բժշկուհին

Նոյեմբերի 16-ին՝ ժամը 1։45-ի սահմաններում, արտակարգ դեպք է տեղի ունեցել «Մուրացան» բժշկական կենտրոնում։ ԲԿ-ից ահազանգ է ստացվել, որ անհայտ անձինք մուտք են գործել հիվանդանոց, ծեծի ենթարկել անվտանգության աշխատակցին, պատճառել մարմնական վնասվածքներ:

«Հայկական ժամանակ»-ի փոխանցմամբ՝ ՀՀ ոստիկանությունից հաստատել են լուրը՝ հավելելով, որ կատարվում է նախաքննություն։

Դեպքին «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ գրելով, որ բռնություն է կիրառվել նաև ԲԿ-ի բժշկուհու նկատմամբ:

«Այսօր Երևանում բռնության հերթական դեպքն է տեղի ունեցել բժշկի նկատմամբ, որն այդ պահին իր մասնագիտական պարտքն էր կատարում։ Դատապարտում եմ տեղի ունեցածն ու ակնկալում իրավաչափ պատասխան»,- գրել է նա:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում