Ռուսաստանի հետ հակամարտության խաղաղ կարգավորումը գլխավոր առաջնահերթություններից է. Կոբախիձե

Ռուսաստանի հետ հակամարտության խաղաղ կարգավորումը գլխավոր առաջնահերթություններից է. Կոբախիձե

Պրագմատիկ քաղաքականությունը և Ռուսաստանի հետ հակամարտության խաղաղ կարգավորումը գլխավոր առաջնահերթություններից են. հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։

Խոսելով առաջիկա չորս տարվա համար սահմանված արտաքին քաղաքական ծրագրերի մասին՝ Կոբախիձեն պետական կարևորագույն հարց է որակել ԱՄՆ-ի և Եվրամիության հետ հարաբերություններին նոր թափ հաղորդելը:

Վրաստանի վարչապետը որպես առաջնային խնդիր նշել է նաև ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունների խորացումը և Չինաստանի հետ ռազմավարական գործընկերությունը, ինչպես նաև հարևան Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերությունների խորացումը։ 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում