Ցանկանում եմ շարունակել պատգամավորական գործունեությունս՝ հանուն մեր ժողովրդի բարօրության և պետության հզորացման. Սասուն Միքայելյան

 Ցանկանում եմ շարունակել պատգամավորական գործունեությունս՝  հանուն մեր ժողովրդի բարօրության և պետության հզորացման.  Սասուն Միքայելյան

Հարգելի՛ քաղաքացիներ, սիրելի՛ պատվիրակներ, տեղեկացնում եմ Ձեզ, որ ընդգրկվել եմ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 2026 թվականի հունիսի 7-ին կայանալիք հերթական ԱԺ ընտրության համամասնական ցուցակում:

Ցանկանում եմ շարունակել պատգամավորական գործունեությունս՝ հանուն մեր ժողովրդի բարօրության և պետության հզորացման:

Հակիրճ ներկայացնում եմ ինքնակենսագրությունս:

Ծնվել եմ 1957 թ․ նոյեմբերի 7-ին Հրազդան քաղաքի Վանատուր թաղամասում։

1964-1975թթ․ սովորել և ավարտել եմ Հրազդան քաղաքի Անանիա Շիրակացու անվան թիվ 6 միջնակարգ դպրոցը։

1983-1987թթ․ ավարտել եմ Հրազդանի Ինդուստրիալ տեխնոլոգիական տեխնիկումը՝ տեխնիկ-տեխնոլոգ մասնագիտությամբ։

1993-1997թթ. ավարտել եմ Չարենցավանի Գրիգոր Մագիստրոսի անվան համալսարանի մենեջմենթի ֆակուլտետը՝ «Ձեռնարկությունների էկոնոմիկա և կառավարում» մասնագիտությամբ։

2003թ. ավարտել եմ Հայկական գյուղատնտեսական ակադեմիան (այժմ՝ Հայաստանի ազգային ագրարային համալսարան)՝

«Ագրարային արտադրության Էկոնոմիկա և կառավարում» մասնագիտությամբ:

1995-1999թթ. ընտրվել եմ ԱԺ պատգամավոր:

1996-1999թթ. գործող օրենսդրության համաձայն՝ միաժամանակ ընտրվել եմ Հրազդանի քաղաքապետ:

1999-2003թթ. ՝ ԱԺ պատգամավոր:

2003-2007թթ.՝ Աժ պատգամավոր:

2007թ.՝ ԱԺ պատգամավոր:

2008թ․ մարտի 4-ին ՀՀ Աժ համաձայնությամբ ներգրավվել եմ որպես մեղադրյալ «Մարտի 1-ի» գործով և կալանավորվել։

Դատապարտվել եմ 8 տարվա ազատազրկման։

3 տարի, 3 ամիս անցկացրել եմ կալանավայրում:

2011 թվականին ազատ եմ արձակվել։

2021 թվականի օգոստոսի 31-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է «Միքայելյանն ընդդեմ Հայաստանի» վճիռը /որոշումը/, որով արդարացվել եմ՝ հաստատելով Եվրոպական Կոնվեցիայով երաշխավորված մարդու իրավունքների խախտումները:

2017թ․՝ ԱԺ պատգամավոր «Ելք» դաշինքով։

2018թ․՝ ԱԺ պատգամավոր «Իմ քայլը» դաշինքով։

2013թ.` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ, «ՔՊ» կուսակցության հանրային քաղաքական միավորման կառավարման խորհրդի անդամ։

2015թ․ մայիսի 30-ից ` «ՔՊ» կուսակցության առաջին վարչության անդամ։

2016-2019թթ․` «ՔՊ» կուսակցության երկրորդ վարչության անդամ, ընտրվել եմ կուսակցության վարչության նախագահ։

2022-2025թթ․` «ՔՊ» կուսակցության չորրորդ վարչության անդամ:

1976-1978թթ․ ծառայել եմ խորհրդային բանակում։

Մասնակցել եմ երեք պատերազմների՝ Արցախյան առաջին, քառօրյա և 44-օրյա, երկու անգամ վիրավորվել եմ:

2019թ. ընտրվել եմ ԵԿՄ վարչության նախագահ և մինչ օրս ղեկավարում եմ:

ՈՒնեմ երեք զավակ, երկու թոռնիկ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում