Հրդեհ ավտոմեքենայում. տուժածներ չկան

Հրդեհ ավտոմեքենայում. տուժածներ չկան

Հուլիսի 20-ին, ժամը 04:01-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սունդուկյան փողոցի թիվ 7 շենքի մոտակայքում այրվում է ավտոմեքենա։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 04։31-ին, մարվել՝ 04։35-ին։ Այրվել են «Mercedes C-180» մակնիշի ավտոմեքենայի (վարորդ՝ Րաֆֆի Մ․) շարժիչի և սրահի առջևի հատվածները։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում