Հունաստանում եկեղեցական դատավարության ժամանակ քահանան թթվուտ է լցրել 7 հոգևորականի վրա
Հունաստանում 37-ամյա մի քահանա եկեղեցական դատավարության ժամանակ թթվուտ է լցրել 7 միտրոպոլիտների վրա (հոգևոր պաշտոնյա): Այս մասին հայտնում է AMNA լրատվական գործակալությունը:
Միջադեպը տեղի է ունեցել հունիսի 23-ին, Աթենքի Պետրակի վանքում։
Միջադեպի հետևանքով միտրոպոլիտները թեթև այրվածքներ են ստացել ու հոսպիտալացվել: Տուժել է նաև օգնության շտապած ոստիկանության աշխատակիցը։ Նա նույնպես գտնվում է բուժհաստատությունում:
Հարձակվողը Վերիայի թեմի քահանա էր։ Նման քայլի է դիմել, երբ որոշվել է հեռացնել նրան ծառայությունից։ Նա դատարանի առջև էր կանգնել իր գործառույթներին չհամապատասխանող գործողությունների համար։ Ոստիկանությունը ձերբակալել է նրան։ Փաստի առթիվ հետաքննություն է անցկացվում։
Կարծիքներ