Սերժ Սարգյանի ու Ռոբերտ Քոչարյանի զուգարանային դիվանագիտությունը
2020 թվականի Արցախյան պատերազմից հետո Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը ամեն հարմար առիթ օգտագործում են ներկայիս իշխանության մեղադրելու համար սխալ արտաքին դիվանագիտություն վարելու մեջ։ Սակայն փաստերն ավելի շատ են ու խոսուն, որ Արցախյան հիմնախնդրի լուծմանը միտված բանակցություններում հենց Սերժ Սարգսյանն ու Քոչարյանն են սխալ՝ երբեմն նաև կործանարար դիվանագիտություն վարել։ Դրա ամենավառ ապացույց Արցախը բանակցային սեղանից դուրս թողնելու հարցն էր, դրանով արդեն իսկ ոտնահարեցին Արցախի հարության իրավունքներն ու սկիզբ դրեցին Արցախի ու Հայաստանի համար կործանարար բանակցություններին։
Այս մասին գրում է MediaNews-ը։
Նույն Քոչարյանն ու Սերժ Սարգսյանն էին մեղադրում ներկայիս իշխանությանը, որ միջազգային հանրությունը Ադրբեջանի 2020 թվականի ագրեսիան ընդդեմ Ղարաբաղի ընկալել է որպես սեփական տարածքային ամբողջականության վերականգնում:
Ըստ կայքի, սակայն նաև փաստ է, որ նույն Ռոբերտ Քոչարյանի կառավարման օրոք, երբ միջազգային հանրությունը Հայաստանին մեղադրում էր փաստաթղթավորված Ադրբեջանի տարածքները օկուպացնելու մեջ, Քոչարյանը զուգարանային տրամաբանությամբ հայ հանրությանը բացատրում էր, որ դրանում ոչ մի վտանգավոր բան չկա, որովհետև, երբ մտնում ես օդանավի զուգարան և փակում դուռը, գրվում է occupied, այնպես որ օկուպացված բառի մեջ ոչ մի սարսափազդու բան չկա։
Իսկ այ օրինակ Սերժ Սարգսյանի կառավարման ժամանակ, 2010 թվականին արտգործնախարար Շավարշ Քոչարյանը ի պատասխան Ադրբեջանի արտգործնախարար Մամեդյարովի հայտարարում էր․
«Պարոն Մամեդյարովի պնդումը, թե օկուպացիան` օկուպացիա է, իհարկե ճիշտ է, ինչը ենթադրում է, որ Ադրբեջանը պետք է դուրս բերի իր զինված ուժերը ԼՂՀ-ի օկուպացված տարածքներից»:
Սրանով փաստորեն Շավարշ Քոչարյանը ևս մեկ անգամ փաստում էր, որ տարածքները օկուպացված են, իսկ թե ինչպես էր միջազգային հանրությունը դիտարկում օկուպանտներին, երևի ոչ Սերժ Սարգսյանին, ոչ էլ Ռոբերտ Քոչարյանին չէր հետաքրքրում, քանզի դա չէր տեղավորվում վերջիններիս զուգարանային դիվանագիտության տրամաբանության սահմաններում։
Կարծիքներ