Մշակող արդյունաբերության ծավալն աճել է 25,1 տոկոսով
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը հրապարակել է արդյունաբերության ոլորտի ցուցանիշները՝ 2022 թ․ հունվարը 2021 թ․ հունվարի համեմատությամբ:
Արդյունաբերության թողարկման ծավալն աճել է 16.6%-ով,
հանքագործական արդյունաբերության ծավալը կրճատվել է -0.9%-ով,
մշակող արդյունաբերության ծավալն աճել է 25.1%-ով:
Մշակող արդյունաբերության ծավալում առավել մեծ տեսակարար կշիռ ունեցող ենթաճյուղերից աճել են՝
սննդամթերքի արտադրության ծավալը 17,9%-ով,
խմիչքների արտադրության ծավալը՝ 26,5%-ով,
ծխախոտային արտադրատեսակների արտադրության ծավալը՝ 1,9%-ով,
այլ ոչ մետաղական հանքային արտադրատեսակների արտադրության ծավալը՝ 82,7%-ով,
հիմնային մետաղների արտադրության ծավալը՝ 32,0%-ով,
հագուստի արտադրության ծավալը՝ 8,7%-ով,
ռետինե և պլաստմասսայե արտադրատեսակների արտադրությունը՝ 46.4%-ով,
կաշվի, կաշվե արտադրատեսակների արտադրությունը՝ 87,1%-ով:
Կրճատվել է մանածագործական արտադրատեսակների արտադրությունը՝ -16.9%–ով,
պատրաստի մետաղական արտադրատեսակների արտադրությունը՝ -19.9%-ով,
քիմիական նյութերի և քիմիական արտադրատեսակների արտադրությունը՝ -16.6%-ով։
Կարծիքներ