Գերմանիայում Բունդեսթագի ընտրությունների համար ընտրատեղամասեր են բացվել

Գերմանիայում Բունդեսթագի ընտրությունների համար ընտրատեղամասեր են բացվել, գրում է ТАСС-ը։
Երկրի վերամիավորումից ի վեր ընթացիկ խորհրդարանական ընտրություններին մասնակցող կուսակցությունների ամենամեծ թիվն է գրանցվել: Ընտրություններից հետո կձեւավորվի նոր կառավարություն ՝ նոր կանցլերի գլխավորությամբ:
Ըստ աղբյուրի՝ Մերկելը ընտրություններին չի մասնակցի։
Հիշեցնենք, որ Անգելա Մերկելը Գերմանիայի կանցլերի պաշտոնը ստաձնել է 2005 թվականին: 2018-ին նա ասել է, որ մտադիր չէ ևս մեկ անգամ առաջադրվել, նշելով, որ կավարտի պաշտոնավարումը մինչև 2021-ի ավարտ և կհեռանա քաղաքական ասպարեզից:
Կարծիքներ