ԶԼՄ-ները հայտնել են ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնում Բայդենի նախընտրած թեկնածուի անունը

ԶԼՄ-ները հայտնել են ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնում Բայդենի նախընտրած թեկնածուի անունը

Նախնական տվյալներով ԱՄՆ նախագահի պաշտոնում ընտրված Ջո Բայդենը որոշել է, թե ով կզբաղեցնի պետքարտուղարի պաշտոնը, հաղորդում է Hill-ը՝ հղում անելով քննարկումներին ծանոթ աղբյուրին:

Թեկնածությունը կհայտարարվի հաջորդ շաբաթ:

«Պարզ չէ, թե ով կդառնա Բայդենի թեկնածուն, սակայն ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի վարչակազմից նախկին պաշտոնյան Hill-ին հայտնել է, որ դա կլինի Թոնի Բլինքենը՝ դիվանագետ-վետերան եւ Բայդենի վաղեմի դաշնակիցը»,-գրում է պարբերականը:

Բլինքենը նախկինում զբաղեցրել է պետքարտուղարի առաջին տեղակալի պաշտոնը: Պետքարտուղարի պոտենցիալ թեկնածուներ կարող են լինել սենատորներ Քրիս Քուսը եւ Քրիս Մերֆին, Ռուսաստանում դեսպան եւ պետքարտուղարի նախկին առաջին տեղակալ Ուիլյամ Բերնսը եւ նախկին նախագահ Բարաք Օբամայի ազգային անվտանգության հարցերի նախկին խորհրդական Սյուզան Ռայսը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: