Աշխարհում պարենի գները երկրորդ ամիսն անընդմեջ իջնում են

Աշխարհում պարենի գները երկրորդ ամիսն անընդմեջ իջնում են

Պարենի հումքային ապրանքների համաշխարհային գները երկրորդ ամիսն անընդմեջ իջնում են: Ինչպես օգոստոսի 5-ին հայտնել Է Միավորված ազգերի Պարենավորման եւ գյուղատնտեսական կազմակերպությունը (ՖԱՕ), ՖԱՕ-ի պարենային գների ինդեքսի միջին մեծությունը, որն արտացոլում Է պարենի հիմնական տեսակների միջազգային գների ամսական փոփոխությունները, հուլիսին կազմել Է 123,0 կետ, ինչը 1,2 տոկոսով ցածր Է, քան հունիսին, բայց 31 տոկոսով բարձր Է 2020 թվականի ցուցանիշից:

Նշվում Է, որ անկումը կապված Է հացահատիկների, ձեթերի, ինչպես նաեւ կաթնամթերքի գների նվազման հետ:

Հացահատիկների գների ինդեքսի մեծությունը նվազել Է 3 տոկոսվ, ինչի պատճառը, մասնավորապես, «եգիպտացորենի համաշխարհային գների 6 տոկոսով» անկումն Է «նախորդ ամսվա համեմատությամբ»:

Ըստ որում, ինչպես հայտնել են ՖԱՕ-ում, հուլիսին ցորենի գներն աճել են 1,8 տոկոսով՝ հասնելով առավելագույն մեծության 2014 թվականի կեսերից ի վեր, իսկ բրնձի գները «հասել են երկամյա նվազագույնին»: ՖԱՕ-ի կանթնամթերքի գների ինդեքսը հունիսի համեմատությամբ 2,8 տոկոսով իջել Է:

Նշվում Է, որ ամենից շատ իջել են յուղազերծ կաթի փոշու, կարագի, անարատ կաթի փոշու եւ պանրի գները: Ձեթերի գների ինդեքսը հասել Է հինգ տարվա ընթացքւմ աենացածր մեծության՝ հուլիսին նախորդ ամսվա համեմատությամբ իջնելով 1,4 տոկոսով: Շաքարի գների ինդեքսն անցյալ ամսին աճել Է 1,7 տոկոսով, աճը շարունակվում Է չորս ամսվա ընթացքում: Մսի համաշխարհային գները հունիսի համեմատությամբ աննշան աճել են, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում