Ռուսաստանի և ԱՄՆ նախագահները կարող են ցանկացած պահի հեռախոսազրույց ունենալ. Ուշակով

Ռուսաստանի և ԱՄՆ նախագահները կարող են ցանկացած պահի հեռախոսազրույց ունենալ. Ուշակով

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու ԱՄՆ նորընտիր առաջնորդ Դոնալդ Թրամփը կարող են ցանկացած պահի հեռախոսազրույց ունենալ։

Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի արտաքին քաղաքականության հարցերով օգնական Յուրի Ուշակովը:

«ԱՄՆ նախագահն ու Ռուսաստանի նախագահը ցանկացած պահի կարող են դառնալ հեռախոսազրույցի նախաձեռնողներ։ Ավանդույթի համաձայն, սակայն, առաջին քայլն անում է նոր իշխանության եկած առաջնորդը կամ կառավարության ղեկավարը։ Մենք սպասում ենք, թե երբ Թրամփը կզանգի մեզ»,- նշել է Ուշակովը։

Նա նաև ընդգծել է, որ Ռուսաստանը պատրաստ է կառուցողական երկխոսության ԱՄՆ նոր վարչակազմի հետ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում