Արմեն Գրիգորյանն աշխատանքային հանդիպումներ կունենա Բրյուսելում, Ստոկհոլմում, Հելսինկիում ու Վիլնյուսում
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Շվեդիայի Թագավորություն, Ֆինլանդիայի Հանրապետություն և Լիտվայի Հանրապետություն պատվիրակություն գործուղելու մասին:
«Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով, «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասով, 29-րդ հոդվածով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2335-Ն և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի սեպտեմբերի 19-ի N 1230-Ն որոշումները՝
1. Աշխատանքային հանդիպումներ ունենալու նպատակով՝ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին, անվտանգության խորհրդի քարտուղարի խորհրդական Արշակ Մուսախանյանին և անվտանգության խորհրդի քարտուղարի օգնական Սևակ Ղահրամանյանին Բելգիայի Թագավորությունից (Բրյուսել) 2024 թվականի ապրիլի 7-8-ը ներառյալ գործուղել Շվեդիայի Թագավորություն (Ստոկհոլմ), ապրիլի 8-10-ը ներառյալ՝ Ֆինլանդիայի Հանրապետություն (Հելսինկի) և ապրիլի 10-12-ը ներառյալ՝ Լիտվայի Հանրապետություն (Վիլնյուս), իսկ անվտանգության խորհրդի գրասենյակի ղեկավարի տեղակալ Տաթև Անտոնյանին Հայաստանի Հանրապետությունից (Երևան) 2024 թվականի ապրիլի 8-10-ը ներառյալ գործուղել Ֆինլանդիայի Հանրապետություն (Հելսինկի)»,- ասված է որոշման մեջ։
Կարծիքներ