Նյու Յորքն ազգային գվարդիայի 1000 զինվորական կուղարկի Վաշինգտոն
Վաշինգտոնի Կապիտոլիումում տեղի ունեցած անկարգություններից հետո Նյու Յորքի նահանգապետ Էնդրյու Կուոմոն Նյու Յորքի ազգային գվարդիայի 1000 զինծառայող է ուղարկել ԱՄՆ մայրաքաղաք, հայտնում է «Ամերիկայի ձայնը»:
Նրանք կմնան Վաշինգտոնում մինչեւ երկու շաբաթ` «օգնելու եւ աջակցելու նախագահական իշխանության խաղաղ փոխանցմանը»,- ասել է Կուոմոն: Նա հավելել է, որ «Նյու Յորքը պատրաստ է օգնել, որպեսզի ամերիկացի ժողովրդի կամքն իրականացվի` անվտանգ եւ վճռական կերպով»:
Կարծիքներ