Կառավարությունը սահմանեց զինծառայողներին հավելավճար հաշվարկելու նպատակով իրականացվող ատեստավորման կարգը

Կառավարությունը սահմանեց զինծառայողներին հավելավճար հաշվարկելու նպատակով իրականացվող ատեստավորման կարգը

Կառավարությունը սահմանեց մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող պաշտոններ զբաղեցնող պայմանագրային զինվորական ծառայության սպայական, ենթասպայական և շարքային կազմերի զինծառայողներին հավելավճար հաշվարկելու նպատակով իրականացվող ատեստավորման կարգը:

«Ատեստավորումը ներառում է զինծառայողների մասնագիտական գիտելիքների և ծառայողական պարտականությունների իմացության թեստային գնահատումը, ֆիզիկական, կրակային և շարային պատրաստության աստիճանի գործնական գնահատումը: Թեստային առաջադրանքը բաղկացած է լինելու 50 հարցից»,- ասաց պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը:

Ատեստավորված են համարվելու առնվազն 35 հարցին ճիշտ պատասխանած և ֆիզիկական, կրակային ու շարային պատրաստությունից առնվազն «լավ» գնահատական ստացած զինծառայողները:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում