22-ամյա բլոգերը մահացել է տեսահոլովակ նկարահանելիս

22-ամյա բլոգերը մահացել է տեսահոլովակ նկարահանելիս

Դանիացի բլոգեր Ալբերտ Դիրլունդը մահացել է իտալական Ալպերում 200 մետրանոց ժայռից վայր ընկնելու հետևանքով՝ տեսահոլովակ նկարահանելիս: Այս մասին գրում է USA Today- ը:

22-ամյա բլոգերը տեսագրում էր իր Youtube- յան ալիքի տեսանյութը, սակայն նկարահանումների ժամանակ սայթաքել և ընկել է ժայռից: Փրկարար ուղղաթիռ է ուղարկվել Դիրլունդին օգնելու, բայց նա չի կարողացել ժամանակին մոտենալ  և տղան տեղում մահացել է: Մահվան մասին տեղեկությունը հաստատել է նրա ընտանիքը:

Ալբերտ Դիրլունդն ուներ YouTube- ի շուրջ 175,000 բաժանորդ, իսկ Instagram- ում ՝ ավելի քան 200,000: Նա հիմնականում հրապարակում էր իր կյանքի պատմությունները և կատակերգական տեսահոլովակներ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում