Ներքին ահաբեկչության շուրջ առնվազն 25 գործ է հարուցվել Կապիտոլիումի անկարգություններից հետո
ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի անդամ Ջեյսոն Քրոուն ԱՄՆ-ի բանակի նախարար Ռայան Մաքքարթնիի հետ ունեցած զրույցի արդյունքների շուրջ Twitter-ում հաղորդել Է, որ Կոնգրեսի շենքում տեղի ունեցած անկարգություններից հետո առնվազն 25 գործ Է հարուցվել ներքին ահաբեկչության շուրջ:
Նա նաեւ հայտարարություն Է զետեղել Մաքքարթնիի հետ կայացած խոսակցության արդյունքների շուրջ:
«Նախարար Մաքքարթնին հայտարարել Է, որ ներքին ահաբեկչության շուրջ առնվազն 25 գործ Է բացվել Կապիտոլիումի վրա հարձակման արդյունքում: Հայտնաբերվել են երկայնափող հրազեն, «Մոլոտովի կոկտեյլներ», պայթուցիչ սարքեր»,-ասվում Է կոնգրեսականի հայտարարության մեջ:
Մաքքարթնին նաեւ Քրոուին հայտնել Է, որ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունում տեղեկացված են պաշտոնակալության պահին եւ դրանից առաջ ահաբեկիչներից ծագող «հնարավոր ապագա սպառնալիքների մասին, եւ դաշնային ու տեղական իրավապահ մարմինների հետ համատեղ աշխատում են անվտանգության միջոցառումների նախապատրաստումը համակարգելու համար»: Ավելի վաղ Վաշինգտոնի քաղաքագլուխ Մյուրիել Բոուզերն ԱՄՆ-ի ներքին անվտանգության նախարարությանը կոչ Էր արել լրացուցիչ միջոցներ ձեռնարկել ընտրված նախագահ Ջո Բայդենի պաշտոնակալության նախաշեմին մայրաքաղաքի անվտանգության ապահովման ուղղությամբ:
Հունվարի 6-ին Դոնալդ Թրամփի կողմնակիցները ներխուժել են Վաշինգտոնում Կոնգրեսի շենք. անկարգությունների արդյունքում առնվազն հինգ մարդ Է զոհվել: Կապիտոլիումում կոնգրեսականներն այդ պահին զբաղված Էին քվեատուների կոլեգիայի քվեարկության արդյունքների հաստատմամբ, որոնց համաձայն, նախագահական ընտրությունների հաղթող Է դարձել Ջո Բայդենը:
Կոնգրեսի նիստը ընդհատվել Է, կոնգրեսականների մի մասը տարհանվել Է: Երբ Կապիտոլիումում հաջողվել Է վերականգնել կարգուկանոնը, ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատը եւ Սենատը հաստատել են Բայդենի հաղթանակը: Բազմաթիվ սոցիալական ցանցեր, ներառյալ Twitter-ը եւ Facebook-ը, արգելափակել են Թրամփի օգտահաշիվները, քանի որ կարծում են, թե նրա հրապարակումները կարող են բռնություն հրահրել տեղի ունեցածի համատեքստում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
Կարծիքներ