Նիկոլ Փաշինյանը Բելգիայի վարչապետին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բրյուսելում հանդիպել է Բելգիայի վարչապետ Ալեքսանդր Դը Քրույի հետ։
Նիկոլ Փաշինյանը եւ Ալեքսանդր Դը Քրուն անդրադաձել են Հարավային Կովկասում առկա իրավիճակին, մասնավորապես, Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի գործընթացին, տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման հնարավորություններին:
Նիկոլ Փաշինյանը զրուցակցին է ներկայացրել ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը եւ դրա սկզբունքները:
Կարծիքներ