Ռուսաստանը մի շարք համաձայնագրեր կստորագրի Աֆրիկայի երկրների հետ. Շոյգու
Ռուսաստանը մոսկովյան միջազգային անվտանգության խորհրդաժողովում ռազմական եւ ռազմատեխնիկական համագործակցության շուրջ մի շարք նոր համաձայնագրեր կստորագրի Աֆրիկայի երկրների հետ: Այդ մասին հայտարարել Է ՌԴ պաշտպանության նախարար բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն:
«Մինչեւ ներկա ժամանակներս բազմաթիվ աֆրիկյան բանակների սպառազինություններում առկա են խորհրդային մշակման նմուշներ: Դրանք աչքի են ընկնում բարձր արդյունավետությամբ, հուսալիությամբ եւ օգտագործման պարզությամբ: Այդ որակները լրիվ չափով հատուկ են նաեւ ռուսական արտադրության տեխնիկային, որը նույնպես լայնորեն ներկայացված Է մայրցամաքում»,-ասել Է նա՝ հանդես գալով միջազգային անվտանգությանը նվիրված մոսկովյան խորհրդաժողովում:
«Այսօր մենք ռազմական եւ ռազմատեխնիկական համագործակցության շուրջ մի շարք նոր համաձայնագրեր ունենք գործնականում տարածաշրջանի բոլոր երկրների հետ: Համաժողովի շրջանակներում պլանավորվում Է նմանօրինակ մի շարք համաձայնագրեր ստորագրել, ինչը հնարավորություններ կբացի փոխշահավետ համագործակցության զարգացման եւ կադրերի պատրաստման, ինչպես նաեւ զորավարժությունների ու զինավարժանքների անցկացման առաջադեմ մեթոդների ներդրման համար»,-հավելել Է Շոյգուն:
Ռուսաստանը մտադիր չԷ որեւԷ մեկին հակազդել Աֆրիկայի եւ Լատինական Ամերիկայի պետությունների հետ համագործակցության գործում, հայտարարել Է ՌԴ պաշտպանության նախարար բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն:
«Մենք մտադիր չենք որեւԷ մեկին դիմակայել եւ հակազդել (Աֆրիկայի) տարածաշրջանի պետությունների հետ համագործակցության գործում: Մեր կողմից կշարունակենք ավելացնել փոխշահավետ պարտավորագրերը եւ շփումները՝ առանց պարտադրելու մեր քաղաքական ու տնտեսական պայմանները, ինչպես հաճախ անում են Արեւմուտքի երկրները»,-ասել Է նա՝ ելույթ ունենալով միջազգային անվտանգությանը նվիրված մոսկովյան խորհրդաժողովում:
«Նույն այդ գիծը պաշտպանության նախարարությունը տանում Է նաեւ Լատինական Ամերիկայի գործընկերների հետ հարաբերություններ հաստատելիս»,-հավելել Է Շոյգուն, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Կարծիքներ