ՔԿ-ն ավարտել է Վազգեն Մանուկյանի գործով նախաքննությունը
Քննչական կոմիտեն ավարտել է «Հայրենիքի փրկության շարժման թեկնածու Վազգեն Մանուկյանի գործով նախաքննությունը:
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Վ. Մանուկյանի պաշտպան Արամ Վարդևանյանը:
«Միջնորդելու եմ կարճել այս քաղաքական գործը, քանի որ այն առնչություն չունի քրեական օրենսգրքի հետ առհասարակ: Զարգացումների մասին հավելյալ կտեղեկացնեմ»,- գրել է Վարդևանյանը:
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում 12.02.2021թ. և 20.02.2021թ. Ազատության հրապարակում անցկացված հանրահավաքների ժամանակ Վազգեն Մանուկյանի կողմից իշխանությունը զավթելու, սահմանադրական կարգը բռնի տապալելու, բռնություն գործադրելու հրապարակային կոչեր կատարելու առերևույթ դեպքերի առթիվ քննվող քրեական գործով որոշում է կայացվել Վազգեն Մանուկյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին: Վազգեն Մանուկյանը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով ծանուցվել է 04.03.2021թ.՝ ժամը 11:00-ին որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշման ծանոթացման և մեղադրանքի շուրջ հարցաքննության համար վարույթն իրականացնող մարմին ներկայանալու անհրաժեշտության մասին:
Կարծիքներ