Երևանում քաղաքացուց գողացել են Արցախի նախագահի կողմից որպես պարգև տրված ատրճանակը, նաև ոսկյա զարդեր
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, ոստիկանության Կենտրոնական բաժնում նյութեր են նախապատրաստվում մայիսի 12-ին Երևանում տեղի ունեցած գողության փաստով:
Այդ օրը ոստիկանության Կենտրոնական բաժին է դիմել Երևանի բնակիչ, 61-ամյա Արթուր Ա.-ն և հայտնել, որ մայիսի 6-ից մինչև մայիսի 8-ն ընկած ժամանակահատվածում Կոտայքի մարզի բնակիչ, 51-ամյա Գեղամ Ա.-ն, համատեղ բնակվել է իր տանը, որի ժամանակ էլ մահճակալի տակ գտնվող իր պայուսակից գողացել է «Բայկալ-442» տիպի ատրճանակը:
Նշված հասցե ժամանած ոստիկանությանբաժնի օպերատիվ խմբին Արթուր Ա.-ն հայտնել է նաև, որ ատրճանակը լիցքավորված է եղել 4 հատ 9մմ տրամաչափի փամփուշտով և պայուսակում՝ բացի ատրճանակից, եղել է նաև ոսկյա վզնոց և թևնոց:
Կայքի տեղեկություններով, Արթուր Ա.-ն ատրճանակը ստացել է որպես պարգև՝ Արցախի Հանրապետության նախագահի կողմից:
Կարծիքներ