«Յուվենտուսը» հաղթեց 3:2 հաշվով
Իտալիայի ֆուտբոլի առաջնության 6-րդ տուրում «Յուվենտուս»-ը սեփական հարկի տակ ընդունեց «Սամպդորիա»-ին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Թուրինում կայացած խաղը գոլառատ ստացվեց և «Ծեր սինյորա»-ն հաղթեց 3:2 հաշվով: «Յուվենտուս»-ի կազմում աչքի ընկան Պաուլո Դիբալան, Լեոնարդո Բոնուչին և Մանուել Լոկատելին: «Սամպդորիա»-ից էլ գոլերը խփեցին Մայա Յոսիդան ու Անտոնիո Կանդրևան:
Այս հաղթանակից հետո «Յուվենտուս»-ը Սերիա Ա-ի մրցաշարային աղյուսակում 9-րդն է, իսկ «Սամպդորիա»-ն` 14-րդը:
Կարծիքներ