Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի վարչապետի հետ

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի Հանրապետության վարչապետ Ասկար Մամինի հետ՝ վերջինիս նախաձեռնությամբ:
Այս մասին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Զրուցակիցները քննարկել են ս.թ. ապրիլի 30-ին Ռուսաստանի Կազան քաղաքում նախատեսվող ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստի եւ օրակարգի հետ կապված հարցեր:
Կարծիքներ