Փոխոստիկանապետ Կամո Ցուցուլյանը կգործուղվի Ղրղզստան

Փոխոստիկանապետ Կամո Ցուցուլյանը կգործուղվի Ղրղզստան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, ըստ որի՝ ոստիկանության պետի տեղակալ Կամո Ցուցուլյանը 2022 թվականի օգոստոսի 2-6-ը կգործուղվի Ղրղզստան:

Որոշման մեջ մասնավորապես ասված է.

«Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին»
Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝

Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալ Կամո Ցուցուլյանին 2022 թվականի օգոստոսի 2-6-ը գործուղել Ղրղզստանի Հանրապետություն «Բալիկչի, Իսիկ-Կուլ»՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակներում նախատեսված միջոցառմանը մասնակցելու նպատակով։


Կամո Ցուցուլյանի՝ Ղրղզստանի Հանրապետություն գործուղման ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեով
Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը հատկացված միջոցների հաշվին։


Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Կամո Ցուցուլյանի՝ Ղրղզստանի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի
Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը»:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում