Բացահայտվել է բնակարանային գողության դեպքը. գողոնն առգրավված է
Հունվարի 8-ին, ժամը 19.20-ին, ոստիկանության Մուշի բաժին դիմած կինը հաղորդում է տվել, որ ժամը 17.30-ի սահմաններում այցելել է Կոշտոյան փողոցում գտնվող իր չբնակեցված տնակ և նկատել, որ հյուրասենյակի ապակին կոտրված է, իսկ տնակից գողացել են լվացքի մեքենա և սառնարան: Վերջին անգամ տնակում եղել էր մոտ մեկ շաբաթ առաջ:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ոստիկանության Մուշի բաժնի քրեական հետախույզները օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ գողությունը կազմակերպել է Գյուրիի 35-ամյա բնակիչը, իսկ հունվարի 6-ին այն կատարել են 30 և 39-ամյա տղամարդիկ։ Պարզվել է, որ կենցաղային տեխնիկան Շիրակի մարզի Ազատան գյուղ էին տեղափոխել 35-ամյա տղամարդու պատվիրած տաքսիով ու վաճառել նրա ծանոթին։
Հունվարի 8-ին, գողությունը կատարելու կասկածանքով, բաժին բերման են ենթարկվել երկու տղամարդիկ, իսկ հունվարի 9-ին, ժամը 00.25-ին՝ 35-ամյա կազմակերպիչը։
Նրանք ձերբակալվելեն:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։
Գողոնը հայտնաբերվել և առգրավվել է:
Կատարվում է նախաքննություն։
Կարծիքներ