Երևանն ու Բաքուն մոտ են խաղաղության պայմանագրի կնքմանը. Ալիևը՝ Շոլցին
Ադրբեջանն ու Հայաստանը մոտ են խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ վերջնական համաձայնության գալուն:
Այս մասին Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ՝ Բաքվում կայանալիք COP29 կլիմայական համաժողովի նախօրեին հեռախոսազրույցի ժամանակ ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
Շոլցը Աիլևի հետ քննարկել է Երևանի հետ խաղաղ բանակցությունների վիճակը և վերահաստատել է Գերմանիայի պատրաստակամությունը՝ նպաստել երկու երկրի միջև բարիդրացիական հարաբերությունների հաստատմանը, հայտնում է DW-ն:
Ալիևն իր հերթին կրկին նշել է, թե «Ադրբեջանի նկատմամբ Հայաստանի Սահմանադրությամբ ամրագրված տարածքային հավակնությունները դեռևս պահպանվում են»։
Ալիևի խոսքով՝ Հայաստանի կողմից «փաստաթղթի տեքստի ձգձգումները բացասական են ազդել գործընթացի վրա, սակայն չնայած դրան, կողմերը մոտ են փաստաթղթի տեքստի հարցով վերջնական պայմանավորվածությունների ձեռքբերմանը»:
Կարծիքներ