Հայկական կողմն Ադրբեջանին է փոխանցել 1 գերի

Հայկական կողմն Ադրբեջանին է փոխանցել 1 գերի

Հայկական կողմն Ադրբեջանին է փոխանցել 1 գերի:

Այս մասին հայտնել է Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուս խաղաղապահների զորակազմի հրամանատար գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը:

«Իրականացվել է գերիների հերթական փոխանակումը: Կատարված աշխատանքների արդյունքում՝ Բաքու է տարվել 1 և Երևան է վերադարձվել 5 գերի»,- նշել է Մուրադովը:

Նոյեմբերի 9-ի երեկոյան Երևանում վայրէջք է կատարել ռուս խաղաղապահների ինքնաթիռը, որով Բաքվից Երևան է վերադարձվել 5 գերի:

Ռուսաստանի Դաշնության նախագահի 2020 թվականի նոյեմբերի 10-ի հրամանագրով Լեռնային Ղարաբաղում տեղակայվել է  ռուս խաղաղապահների զորակազմը: Զորակազմի հիմքը կազմում է Կենտրոնական ռազմական օկրուգի 15-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադը։ Խաղաղապահների հրամանատարն է գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում