ՀՀ ԿԲ. Թանկարժեք մետաղների գներ եւ փոխարժեքներ
ՀՀ կենտրոնական բանկից Արմենպրեսին տեղեկացնում են, որ հոկտեմբերի 27-ին, բանկի կողմից սահմանվել են հետևյալ փոխարժեքները.
ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 2.68 դրամով և կազմել 396.70 դրամ: Եվրոյի փոխարժեքը նվազել է 2.13 դրամով և կազմել 398.17 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է 0.04 դրամով և կազմել 6.47 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 3.34 դրամով և կազմել 458.62 դրամ:
Ինչ վերաբերում է թանկարժեք մետաղներին, ապա ոսկու գինը նվազել է 47.31 դրամով և կազմել 21258.06 դրամ: Արծաթի գինն աճել է 7.42 դրամով և կազմել 249.85 դրամ: Պլատինի գինը չի փոխվել և կրկին կազմել է 16414.1 դրամ:
Կարծիքներ