Լավրովը հայտարարել է հնարավորինս շուտ Մերձավորարևելյան քառյակի ժողով գումարելու անհրաժեշտության մասին

Լավրովը հայտարարել է հնարավորինս շուտ Մերձավորարևելյան քառյակի ժողով գումարելու անհրաժեշտության մասին

Անհրաժեշտ է հնարավորինս արագ գումարել մերձավորարևելյան հակամարտության կարգավորման միջազգային միջնորդների քառյակի (ՌԴ, ԱՄՆ, ՄԱԿ, ԵՄ)՝ ԱԳ նախարարների մակարդակով հանդիպում։ Այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում, փոխանցում է TASS-ը։

«Կարծում եմ՝ այսօր եկել ենք ընդհանուր հայտարարի, որ ամենաարդիական խնդիրը միջազգային միջնորդների քառյակի հանդիպում գումարելն է։ Մենք վստահում ենք գլխավոր քարտուղարին՝ որպես քառյակի համակարգող, որ նա, կողմերի հետ աշխատելով, կփորձի հնարավորինս արագ կազմակերպել այդպիսի հանդիպում», – ասել է Լավրովը։

Լավրովը հիշեցրել է, որ ռուսական կողմն առաջ է մղում նաև Իսրայելի, Պաղեստինի, Իսրայելի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատած արաբական պետությունների, ինչպես նաև Արաբական խաղաղ նախաձեռնության հեղինակ Սաուդյան Արաբիայի հետ քառյակի երկխոսության գործարկման գաղափարը։

«Բայց այս փուլում թերևս ամենահրատապ հարցը քառյակի գումարումն է: Դա անելն ավելի հեշտ է, քան ավելի լայն կազմաձևեր հավաքելը», – ասել է Լավրովը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում