Արցախի տարածքում փակ և դժվարանցանելի ճանապարհներ չկան

Արցախի տարածքում փակ և դժվարանցանելի ճանապարհներ չկան

ՆԳՆ ԱԻ պետական ծառայությունն իրազեկում է, որ Արցախի տարածքում միջշրջանային ավտոճանապարհները բաց են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Ստեփանակերտ-Գորիս-Երևան միջպետական մայրուղու Սյունիքի մարզի «Զանգեր»-Սիսիան հատվածում տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Անվտանգության նկատառումներից ելնելով ծառայությունը միաժամանակ հորդորում է վարորդներին երթևեկել պարտադիր ձմեռային անվադողերով:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում