Հայ ռազմագերիներին կտտանքների ենթարկելը միջազգային իրավունքի եւ Ժնեւյան կոնվեցիայի կոպտագույն խախում է. Ադամ Շիֆ

Հայ ռազմագերիներին կտտանքների ենթարկելը միջազգային իրավունքի եւ Ժնեւյան կոնվեցիայի կոպտագույն խախում է. Ադամ Շիֆ

Հայ ռազմագերիներին կտտանքների ենթարկելը միջազգային իրավունքի եւ Ժնեւյան կոնվեցիայի կոպտագույն խախում է: Այս մասին հայտարարել է ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը, ով վերջերս բանաձեւ է ներկայացրել՝ կոչ անելով անհապաղ ազատ արձակել Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիներին եւ քաղաքացիական անձանց, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:

«Մարդու իրավունքների ոտնհարման հարցերով զբաղվող կազմակերպությունների հավաքագրած փաստերը վկայում են, որ Ադրբեջանի զինված ուժերը բռնություններ են ենթարկել հայ ռազմագերիներին եւ քաղաքացիական անձանց: 200 ռազմագերիներ անօրինական կերպով դեռ պահվում են Ադրբեջանում եւ հետագա բռնությունների հավանականություն կագործընթացի ամեն վայրկյան ձգձգումը ավելացնում է հայ ռազմագերիների տառապանքները»,-ասել է նա:

Ադամ Շիֆի կողմից շրջանառության մեջ դրված բանաձեւը պահանջում է ամենրիկյան վարչակազմից գործադրել բոլոր հնարավոր ջանքերը գերիների ազատ արձակման համար, ինչպես նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ակտիվացնել աշխատանքը ստեղծված իրավիճակի լուծման համար:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում