Անչափահաս աղջիկ երեխային բռնության ենթարկած մայրը ձերբակալվել է․ ՔԿ

Անչափահաս աղջիկ երեխային բռնության ենթարկած մայրը ձերբակալվել է․ ՔԿ

Անչափահաս աղջիկ երեխային բռնության ենթարկած մայրը ձերբակալվել է։ 

Այս մասին հայտնում են ՔԿ-ից։

Այդ թվում՝ ՀՀ քննչական կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել անչափահաս երեխայի նկատմամբ բռնություն և սեռական ոտնձգություն կատարելու վերաբերյալ համացանցում տարածված տեսանյութի կապակցությամբ։

«Անչափահաս երեխայի նկատմամբ բռնություն և սեռական ոտնձգություն կատարելու վերաբերյալ համացանցում տարածված տեսանյութի կապակցությամբ, Ոստիկանությունից ստացված հաղորդման առթիվ, 2023թ օգոստոսի 18-ին ՀՀ Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 196-րդ հոդվածի՝ (անձին ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը) 2-րդ մասի 3-րդ` անչափահասի նկատմամբ, 4-րդ՝ առանձին դաժանությամբ, և 6-րդ կետերը՝ հանցավորից նյութական կամ այլ կախվածության մեջ գտնվողի նկատմամբ։ 198-րդ հոդվածի (սեքսուալ բնույթի բռնի գործողություններ) 3-րդ մասի 1-ին՝ կատարվել է 18 տարին չլրացած անձի նկատմամբ վերընթաց ազգականի կամ այն անձի կողմից, և 2-րդ կետերի՝ կատարվել է 12-ից 14 տարին չլրացած անձի նկատմամբ, 239-րդ հոդվածի՝ (երեխային պոռնկության կամ պոռնկագրական բնույթի նյութեր կամ առարկաներ պատրաստելու կամ տարածելու հետ կապված գործողություններ կատարելուն հակելը կամ ներգրավելը) 2-րդ մասի 1-ին՝ այն անձի կողմից, որի վրա դրված է երեխայի դաստիարակությունը, և 2-րդ կետերի՝ տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով՝ պատժվում է ազատազրկմամբ` չորսից ութ տարի ժամկետով և 300-րդ հոդվածի՝ (պոռնկագրական նյութեր կամ առարկաներ պատրաստելը, տարածելը կամ պահպանելը) 3րդ մասի 1-ին՝ կատարվել է մերձավոր ազգականի կամ այն անձի կողմից, որի վրա դրված է եղել երեխայի դաստիարակությունը, և 2-րդ կետերի զուգորդվել է անչափահասի նկատմամբ դաժան վերաբերմունքի հատկանիշներով։ Կինը՝ Ա․Ա․-ն հանցագործություն կատարելու մեջ անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով ձերբակալվել է։

Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են բոլոր անհրաժեշտ միջոցները կատարվածի հանգամանքները ամբողջությամբ պարզելու և երեխաների իրավունքների պաշտպանությունն ապահովվելու նպատակով։ ՀՀ քննչական կոմիտեն առաջիկայում ավելի համապարփակ տեղեկատվություն կհրապարակի»։

Հիշեցնենք՝ ավելի վաղ համացանցում տարածվել էր տեսանյութ, որտեղ կինը ֆիզիկական բռնության է ենթարկում անչափահաս աղջիկ երեխայի, հարվածում նրան, ցուցաբերում ստորացուցիչ, նվաստացնող վերաբերմունք՝ մերկացնելով նրան ու թքելով երեխայի վրա: Կինը նաև բռնության տեսարանին է ներգրավել 2 անչափահաս այլ աղջիկ երեխաների (ենթադրաբար՝ բռնության ենթարկված երեխայի քույրերին): Մոր դրդմամբ ու հորդորով աղջիկները թքում և միզում են մյուս երեխայի վրա:

Այս ամենը կինն անում է միացված տեսախցիկի առաջ՝ պարբերաբար ուղղելով այն և աղջիկներին հորդորելով շարժվել ու գործել այնպես, որ ամեն ինչ կադրում հստակ երևա:

Համացանցում տարածված և մեծ աղմուկ բարձրացրած այդ տեսանյութում պատկերված կինը արագորեն հայտնբերվեց ՆԳՆ ոստիկանության Հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչության, Գավառի և Կենտրոնական բաժինների ոստիկանների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում։

Ի հայտ եկած այլ մանրամասների համաձայն՝ ընտանիքի հայրը դատապարտված է՝ երեխաների նկատմամբ սեռական բռնություն կատարելու համար: Ընտանիքը Գավառ է տեղափոխվել երկու-երեք տարի առաջ: Ամուսինը Իջևանի բնակիչ է, իսկ կինը՝ Շամշադինի: 

ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը տեսանյութ է հրապարակել անչափահաս աղջիկ երեխային բռնության ենթարկող մորը բերման ենթարկելուց՝ նշելով, որ զարհուրելի արարքը տեղի է ունեցել Գավառում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում