Մենք վճռական ենք Հարավային Կովկասում երկարաժամկետ խաղաղության, կայունության հասնելու հարցում. ԵՄ-ԱՄՆ համատեղ հայտարարությունը
Մենք վճռական ենք Հարավային Կովկասում երկարաժամկետ խաղաղության, կայունության հասնելու հարցում, այս մասին նշված է Եվրամիություն-ԱՄՆ-ի գագաթնաժողովից հետո հրապարակված համատեղ հայտարարության մեջ։
28-րդ կետում ասվում է. «Մենք վճռական ենք տրամադրված` շարունակելու աջակցել ԵՄ Արևելյան գործընկերների ինքնիշխանությանը, անկախությանն ու տարածքային ամբողջականությանը և պաշտպանելու ենք Ուկրաինայի, Վրաստանի և Մոլդովայի Հանրապետության բարեփոխումների ուղին։ Մենք վճռական ենք Հարավային Կովկասում երկարաժամկետ խաղաղության, կայունության հասնելու հարցում։ : Մենք կանգնած ենք Բելառուսի ժողովրդի և մարդու իրավունքների և ժողովրդավարության նկատմամբ նրանց պահանջների կողքին:
Մենք հաստատակամ ենք պատասխանատվություն ենթարկել Լուկաշենկայի ռեժիմին` մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների դեմ սրվող հարձակումների համար և կեղծ պատրվակների ներքո ԵՄ ուղևորատար ինքնաթիռի աննախադեպ և անընդունելի հարկադիր շեղման միջոցով ավիացիոն անվտանգությունը վտանգելու և հետագայում լրագրողի ձերբակալման մասով»,- ասված է Եվրամիություն-ԱՄՆ գագաթնաժողովից հետո տարածված հայտարարության մեջ:
Յոթնամյա դադարից հետո, այսօր Բրյուսելում տեղի ունեցավ Եվրամիություն-ԱՄՆ գագաթնաժողովը: Կողմերը պայմանավորվել են ընդունել տրանսատլանտյան հարաբերությունները սահմանող դաշնագիր:
Կարծիքներ