Ստեփանակերտ է ժամանել ՌԴ ԱԻՆ նոր մասնագիտացված խումբ

Ստեփանակերտ է ժամանել ՌԴ ԱԻՆ նոր մասնագիտացված խումբ

ՌԴ ԱԻՆ նախարարությունից հայտնել են, որ ՌԴ Արտակարգ իրավիճակների նախարարության մասնագետների նոր խումբ է ժամանել Լեռնային Ղարաբաղ՝ մարդասիրական առաքելության խնդիրները կատարելու համար:
«Ռուսաստանի Արտակարգ իրավիճակների նախարարության մասնագետները, որոնք Մոսկվայից ուղարկվել են Լեռնային Ղարաբաղ, Ստեփանակերտ են ժամանել: Այսօրվանից նրանք կսկսեն կատարել մարդասիրական առաքելության խնդիրները», - ասվում է հաղորդագրության մեջ: Նշվում է, որ լրացուցիչ խմբում ընդգրկված են «Լիդեր» կենտրոնի շների վարժեցնողներ, պիրոտեխնիկա և ականազերժիչներ, ինչպես նաև Նոգինսկի փրկարարական կենտրոնի մասնագետներ և հոգեբաններ: Բացի այդ, Ստեփանակերտ են առաքվել երեք մարդատար ավտոբուսներ, մեքենաներ և սարքավորումներ:
«Փրկարարները շարունակում են օգնություն ցուցաբերել Լեռնային Ղարաբաղի տուժած բնակչությանը: Այսօր արդեն առաքվել է 4 տոննա գույք։ Բացի այդ՝ ավելի քան 65 տոննա հումանիտար բեռ, որը նախկինում հասցրել էր ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարությունը, արդեն բաժանվել են բնակավայրերում», - հավելվում է հաղորդագրության մեջ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում