ԱԺ նոր կորոնավիրուսի հարցով քննիչ հանձնաժողովը քննարկում է գործունեության ժամկետը 6 ամսով երկարաձգելու հարցը
ԱԺ նոր կորոնավիրուսի (COVID 19) տարածումը կանխելու, այդ վիրուսի դեմ պայքարի՝ համաճարակի հետևանքները մեղմելու կամ վերացնելու ուղղությամբ կառավարության և պարետատան իրականացրած միջոցառումների արդյունավետությունն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը նիստ է գումարել, որի օրակարգում եղել է հանձնաժողովի աշխատանքների ժամկետը ևս 6 ամիս երկարաձգելու մասին հարցը:
Հանձնաժողովի անդամ Հերիքնազ Տիգրանյանը ներկայացրել է, որ հանձնաժողովի ձևավորմանը հաջորդել են հերթական արձակուրդն ու պատերևազմը, որի հետևանքով աշխատանքները չեն հասցնում կատարել:
Միքայել Մելքումյանը հետաքրքրվել է, թե հնարավոր չէ առանց ժամկետի երկարաձգման արտահերթ նիստերով արագացնել աշխատանքները: Տիգրանյանը պատասխանել է, որ պետք է տեղավորվեն ԱԺ կանոնակարգ օրենքով սահմանված ժամանակահատվածում: Երբ կստանան պետական պաշտոնյաներին ստացված հարցերի պատասխանները կարող են արտահերթ նիստերով աշխատել:
«Առաջին փորձը հաշվի առնելով՝ ի՞նչ եք կարծում՝ էֆեկտի՞վ է եղել մյուս քննիչ հանձնաժողովի գործունեությունը»,- հետաքրքրվել է Մելքումյանը:
Տիգրանյանը պատասխանել է.
«Բոլոր մեր քննիչ հանձնաժողովները զեկույցները կազմել և ԱԺ նախագահին ներկայացրել են 6 ամիս +6 ամիս ժամկետում, երկարացրել են: Մենք երկու զեկույց ենք ունեցել, մեկը համարել ենք անորակ աշխատանք, որը վերաբերում էր հանքարդյունաբերության ոլորտի ուսումնասիրությանը, մյուսը երեկ ՋՕԸ-երի հետ կապված է եղել, որի վերաբերյալ որևէ բացասական դիրքորոշում չի հնչել, հատուկ կարծիք չի եղել, ինչը նշանակում է, որ ընդունելի են եղել բոլոր դիտարկումներն ու առաջարկությունները»:
Աշխատանքների երկարաձգման ժամկետը հունվարի 2-ից է երկարաձգվում, այսինքն՝ զեկույցը պետք է ներկայացվի հունիսի 2-ից, թեև հանրձնաժողովի նախագահ Արկադի Խաչատրյանը նշել է, որ այս հարցի վերաբերյալ լրացուցիչ մեկնաբանության ու հստակեցման կարիք ունեն:
Կարծիքներ