Անկեղծորեն ցանկանում եմ, որ այս դպրոցում սովորեն նաև ադրբեջանցի ուսանողներ. Դավոյանը հիշեցրել է Սերժ Սարգսյանի խոսքերը

Անկեղծորեն ցանկանում եմ, որ այս դպրոցում սովորեն նաև ադրբեջանցի ուսանողներ. Դավոյանը հիշեցրել է Սերժ Սարգսյանի խոսքերը

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում հիշեցրել է 2014 թվականին Սերժ Սարգսյանի հնչեցրած մտքերն ու մի քանի հարցադրում արել:

Գրառման մեջ ասված է.

««Ես անկեղծորեն ցանկանում եմ, որ այս դպրոցում սովորեն նաև ադրբեջանցի ուսանողներ» Սերժ Սարգսյան 2014թ.

Այս խոսքերը դեռ չեն եկե՞լ հերքելու, ասելով, որ ենթատեքստից կտրված են և հեղինակը  նկատի չուներ ադրբեջանցի ուսանողների։

Դեռ չեն ասե՞լ, ծափ տվող չկար իրականում, դա պատրանք է։

Չեն ասե՞լ, որ Սերժ Սարգսյանը միակն է եղել, որ ասել է Արցախը չի լինի Ադրբեջանի կազմում։

Իսկ այս խոսքերի հեղինակը չի բացատրի, թե անկեղծորեն էլ ի՞նչ էր ցանկանում Ադրբեջանի հետ կապված»։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում