Շվեդիայում հնագույն ամրոցի հետքեր են հայտնաբերվել
Հնագետ Յան Հենդրիք Գալգրենը Շվեդիայում հայտնաբերել է Էլանդ կղզու ամենահին ամրոցի հետքեր:
Հայտնաբերված ամրոցը հնագիտական սենսացիա է, քանի որ Սյորբյու Բոգն ավելի վաղ համարվել է ինքնատիպ ամրոց-ուրվական: Այն հիշատակվում է էլանդական հոգևորական Նիկոլաուս Վալինուսի «Էլանդի մասին» աշխատության մեջ, որը հրապարակվել է 1703 թվականին, սակայն դրա տեղակայման հստակ նկարագրությունը բացակայում է, ինչի պատճառով այն չի հաջողվել հայտնաբերել:
Կարծիքներ