Ուկրաինան կարող է հրաժարվել պարտադիր զինծառայությունից
Ուկրաինական նախագահամետ «Ժողովրդի ծառա» կուսակցության ղեկավար, պատգամավոր Ալեքսանդր Կորնիենկոն հայտարարել է, որ պարտադիր զինվորական ծառայությունը կարող է չեղարկվել 2023 թվականին:
«Դա հնարավոր է արդեն 2023 թվականից: Նախատեսվում է նաև զինկոմիսարիատի բարեփոխում: Բոլոր այդ բարեփոխումները կապված են ՆԱՏՕ-ի անդամակցության ծրագրի հետ: Զինվորական բարեփոխումներ հետագայում մշտապես են լինելու»,- պատգամավորի խոսքը փոխանցում է Gazeta.ru-ն:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ավելի վաղ հաստատել էր երկրի զինվորական անվտանգության ռազմավարությունը, որը նախատեսում է հրաժարում պարտադիր զորակոչից և բանակը դարձնել պայմանագրային:
Կարծիքներ